Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի


Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի

  • 11-09-2019 14:41:04   | Ռուսաստան  |  Սպորտ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:
 
Առաջին շրջանի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից:
 
Առաջին շրջանի երկրորդ պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 11-ին:
 
«Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարում շախմատիստներն անցկացնում են 2 դասական պարտիա եւ հաղթող չլինելու դեպքում պայքարը շարունակվում է թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային խաղի կանոններով:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play