Այգեկի դպրոցի տնօրենը պահակներ է ընդունել աշխատանքի, որոնք չեն աշխատել. վատնվել է մոտ 11 մլն դրամ


Այգեկի դպրոցի տնօրենը պահակներ է ընդունել աշխատանքի, որոնք չեն աշխատել. վատնվել է մոտ 11 մլն դրամ

  • 12-09-2019 18:50:17   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
 
Տեղեկությունների հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը՝ որպես դպրոցի գիշերային պահակ է հրամանագրել երկու հոգու։
 
Պահակները փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել է 80,025 դրամ։ Արդյունքում՝ քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ դպրոցի բյուջեից վատնվել է ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։
 
 
Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։
Նոյյան տապան  -   Իրավունք