Արթուր Ալեքսանյանը որոշել է վնասվածքով մասնակցել եզրափակչին. «Արմենպրես»


Արթուր Ալեքսանյանը որոշել է վնասվածքով մասնակցել եզրափակչին. «Արմենպրես»

  • 16-09-2019 11:05:17   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին:
 
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ըմբշամարտի ֆեդերացիայից: Ալեքսանյանն արդեն հանդիպել է բժիշկների, ովքեր փորձելու են ամեն կերպ մեղմել ցավերը.  գյումրեցի մարզիկը պատրաստվում է մասնակցել եզրափակչին:
 
 97 կգ քաշային կարգի եզրափակչում աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի առավելության հասնել Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի նկատմամբ:
 
Ալեքսանյանի մոտ նախօրեին զգացնել է տվել կողոսկրերի վնասվածքը, որը նա ստացել էր նախորդ աշխարհի առաջնության ժամանակ: 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play