Սիմոն Մարտիրոսյան. Օլիմպիական խաղերին մեկնելու եմ ոսկե մեդալի հետևից


Սիմոն Մարտիրոսյան. Օլիմպիական խաղերին մեկնելու եմ ոսկե մեդալի հետևից

  • 01-10-2019 16:40:03   | Հայաստան  |  Սպորտ

109 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Հայաստան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում խոսեց չեմպիոն դառնալու և հետագա նպատակների մասին:
 
«Ուրախ եմ, որ 2-րդ անգամ կարողացա կրկնել արդյունքս։ Ինչպես ասում են՝ դժվար է մարզումներին, հեշտ է մրցահարթակում։ Ամեն ինչ հեշտ տրվեց, բայց հաջորդ անգամ ավելի լավ եմ պատրաստվելու։ Կարևորը ոչ թե մրցակցին հաղթելն է, այլ՝ ինքդ քեզ ու նոր կիլոգրամներ բարձրացնելը։ Օլիմպիական խաղերին գնալու եմ ոսկե մեդալի համար, թե ինչպես կստացվի, ցույց կտա մրցահարթակը և Աստծո կամքը»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը:
 
Հիշեցնենք, որ Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր երկամարտի 4 մեդալով (2 ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե) և երկրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play