Ղրղզստանի նախագահական ընտրություններում Բաքիեւն ստացել է<br /> ձայների 86,33 տոկոսը<br />


Ղրղզստանի նախագահական ընտրություններում Բաքիեւն ստացել է
ձայների 86,33 տոկոսը

  • 24-07-2009 17:10:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տվյալներով, Ղրղզստանի գործող նախագահ Կուրմանբեկ Բաքիեւի օգտին նախագահական ընտրություններում քվեարկել է 1 միլիոն 225 հազար 681 մարդ (ձայների ընդհանուր թվի 86,33 %-ը), հաղորդել է Ղրղզստանի ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը: ԿԸՀ-ի տվյալներով, երկրորդ տեղը զբաղեցնում է ընդդիմության թեկնածու, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալմազբեկ Ատամբաեւը` 7,39 տոկոս: Ինչպես նշում են Ղրղզստանի ԿԸՀ-ում, ընդամենը քվեարկության մասնակցել է հանրապետությունում գրանցված ընտրողների (2 միլիոն 301 հազար 292 մարդ) 79,38 տոկոսը: Տվյալները դեռեւս ճշտվում են, սակայն արդեն էապես չեն փոխվի:
Նոյյան տապան  -   Միջազգային