Շվեյցարացի բարերարների աննախադեպ նվերը հայ փոքրիկներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



07-10-2019 18:18:20   | Հայաստան  |  Բարեգործություն
 

Մարալիկցի շուրջ 120 փոքրիկ այսօրվանից հաճախելու է ամբողջովին լուսավոր ու հարմարավետ մանկապարտեզ, որտեղ նոր է ամեն ինչ՝ խաղահրապարակից մինչև սանհանգույցներ, ննջասենյակներ ու կաթսայատուն: 
 
1961թվականին հիմնադրված մանկապարտեզը մինչև 2018 թվականը հիմնանորոգման չի ենթարկվել՝ միայն մասնակի վերանորոգվել է: 
Նախորդ տարվա հունիսից «Օգնություն Հայաստանին» շվեյցարական հիմնադրամի ֆինանսական
աջակցությամբ մանկապարտեզում սկսվել են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: 
 
Մարալիկի միակ մանկապարտեզի նախկին անմխիթար վիճակը բարելավվելու համար շինարարներից շուրջ մեկ տարի հինգ ամիս է պահանջվել: Կատարված  շինարարական աշխատանքների վրա էլ ծախսվել է 300 հազար ԱՄՆ դոլար: 
 
Ի պատիվ Բարոնյան ամուսինների՝ ավագանու որոշմամբ՝ նախկինում Անի մանկապարտեզն անվանակոչվեց Մայք Բարոնյանի տիկնոջ՝ Ռոմի Բարոնյանի անվամբ: Հենց նրանց էր վերապահվել ավանդական կարմիր ժապավենը կտրելու, եղևնին տնկելու և մանկապարտեզ առաջինը մուտք գործելու պատիվը: Շրջայցից առաջ էլ Մարալիկի հոգևոր հովիվն  օրհնեց նորակառույցը:  
 
Նշենք, որ «Օգնություն Հայաստանին» շվեյցարական հիմնադրամի հովանավորությամբ մինչ այս հիմնանորոգվել են Պռոշյան և սահմանամերձ Այգեհովիտ գյուղերի մանկապարտեզները:  
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Բարեգործություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 998 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար