3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումը ՄԻՊ աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը


3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումը ՄԻՊ աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը

  • 09-10-2019 16:36:33   | Հայաստան  |  Իրավունք



Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը 3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումն իրեն վերապահելու հարցում։
 
Մասնավորապես, ընտանիքը ստացել է 3-րդ երեխայի ծննդյան նպաստի մի մասը՝ 500.000 դրամը: Նպաստի մյուս մասի՝ 500.000 դրամի տնօրինումը, ըստ փաստաթղթերի, պատկանել է երեխայի հորը:
 
Ամուսնալուծությունից հետո, գումարի տնօրինումը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը:
 
«Ամսական մաս-մաս փոխանցվող գումարն ինձ հնարավորություն է տալիս երեխայիս առաջնային կարիքները հոգալ»,- ասում է Մարինե Ավալյանը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play