Գործադուլ են սկսել հարավկորեական ԶԼՄ-ները<br />


Գործադուլ են սկսել հարավկորեական ԶԼՄ-ները

  • 21-07-2009 18:41:00   | Կորեա  |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր հարավկորեական թերթերի եւ հեռուստատեսային ցանցերի աշխատակիցները բողոքի 100-ժամանոց գործադուլ են սկսել իշխանությունների մշակած զանգվածային լրատվամիջոցների բարեփոխումների կապակցությամբ: Արհմիությունները պնդում են, որ փոփոխությունները կարող են հանգեցնել ճյուղի էական մոնոպոլացման: Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը փորձում է ազգային խորհրդարանի ներկայիս նստաշրջանի ընթացքում օրենք ընդունել ԶԼՄ-ների ոլորտի բարեփոխումների մասին: Այդ փաստաթուղթը վերացնում է այն դրույթը, որն այժմ արգելում է լրագրական կորպորացիաներին ունենալ հեռուստատեսային ալիքներ: Դրա դեմ են խստորեն հանդես գալիս արհմիությունները, հեռարձակող ընկերությունները եւ մի շարք հասարակական կազմակերպություններ: Նրանք պնդում են, որ նոր օրենքը կհանգեցնի տպագիր եւ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների սեփականատեր վիթխարի մոնոպոլիստական խմբերի ստեղծման:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play