Ողջ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան


Ողջ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան

  • 14-10-2019 14:55:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԻն հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կատարելէ հետևյալ գրառումը.

«Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը կհասնի +27...+28 աստիճանի»։

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը