Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ


Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ

  • 16-10-2019 14:32:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
 
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ծառայողների և անձամբ իմ անունից ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ, կիսում կորստյան խոր վիշտը։
 
Հավաստիացնում եմ, որ պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործին նվիրված ծառայողների կյանքի և առողջության դեմ ոտնձգած որևէ անձ անպատիժ չի մնալու»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն