Իրազեկում քաղաքացիներին. սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ


Իրազեկում քաղաքացիներին. սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ

  • 16-10-2019 16:10:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի քաղաքացի,
 
Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1-րդ հոդվածով սահմանվել է հարկադիր  էկեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ: 
 
Մասնավորապես՝ գույքի նոր սեփականատերը վտարման պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: 
 
Նշված ժամկետի ավարտից հետո վտարումն իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play