Հիմնանորոգվում է Աշտարակ-Եղվարդ ճանապարհը


Հիմնանորոգվում է Աշտարակ-Եղվարդ ճանապարհը

  • 18-10-2019 12:18:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
    Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
 
Ելնելով անվտանգության նկատառումներից և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է: Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով:
 
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն