Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկրին


Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկրին

  • 22-10-2019 18:48:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22–ին ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկիր, Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին Մյանմայից: 
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ազգային ինքնորոշման իրավունքին վերաբերող տարբեր հարցեր:
 
Նախագահ Սահակյանը նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի հիմնասյունը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, լինելով միջազգային իրավունքի եւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը, առանձնակի տեղ է զբաղեցնում արցախյան պետականաշինության մեջ:
 
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն