ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ


ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

  • 22-10-2019 19:07:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ զինված ուժերի 2019 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի Հարնապետության պետական կառավարման համակարգի, պետական այլ մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ, հոկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են հավաք-պարապմունքներ։ 
 
Հավաքի առաջին օրվա ընթացքում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, պետության նախապատրաստմանը պաշտպանությանը, զորահավաքային նախապատրաստության գործընթացին, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը և այլ թեմաներին վերաբերող դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ գերատեսչությունների, ՊՆ և ԶՈՒ պաշտոնատար անձինք։ 
 
Հավաք պարապմունքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն