«Քվեարկություն, որի համար պայքարել եմ 19 տարի». ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է Կոնգրեսում ելույթի ժամանակ (տեսանյութ)


«Քվեարկություն, որի համար պայքարել եմ 19 տարի». ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է Կոնգրեսում ելույթի ժամանակ (տեսանյութ)

  • 30-10-2019 13:17:42   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել՝ հրապարակելով Կոնգրեսում իր ելույթի տեսանյութը:
 
«Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին՝ քվեարկություն, որի համար պայքարել եմ 19 տարի, որին տասնամյակներ շարունակ սպասել են իմ հայ ու ամերիկացի ընտրողները: Մենք չենք մասնակցի ցեղասպանության ժխտմանը: Մենք չենք լռի: Մենք երբեք չենք մոռանա»,- գրել է կոնգրեսական Շիֆը: Կոնգրեսում ելույթի վերջում Ադամ Շիֆի ձայնը դողացել է, նա կարճատև դադար է առել՝ ելույթն ավարտելու համար։
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասն ակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
 
 
Տեսանյութը՝  factor.am -ում
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play