Մասիս Մայիլյանի այցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել ԱՄՆ դեսպանին


Մասիս Մայիլյանի այցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել ԱՄՆ դեսպանին

  • 02-11-2019 10:39:55   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ԱՄՆ կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել: Այդ մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
 
Լիցենբերգերն ասել է, որ իրենց հայտնի է, որ Կոնգրեսի որոշ անդամներ հանդիպել են Լեռնային Ղարաբաղից ժամանածներին եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի խմբի գործընթացին եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի վարչակարգը, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
 
Հիշեցնենք, որ Արցախի պատվիրակությունը ԱՄՆ-ում է, որտեղ հանդիպումներ է ունենում կոնգրեսականների, առաջատար վերլուծական հանրության եւ քաղաքական նախագծողների հետ: Պատվիրակությունը Կոնգրեսում էր այն ժամանակ, երբ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ բանաձեւն ունի կիրառական նշանակություն եւ լայն հնարավորություն է բացում Արցախի միջազգային ճանաչման համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play