Չիթերները վնասում են ազնիվ գեյմերներին և տեսախաղերի ամբողջ արդյունաբերությանը

27-11-2019 12:52:54   | Հայաստան  |  Կազմակերպություններ
 


Երևան, 27 նոյեմբերի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Չիթերը փչացնում են
տեսախաղերից ազնիվ գեյմերների տպավորությունը և հանգեցնում տեսախաղերի արդյունաբերության ուղղակի (անմիջապես խարդախության հետևանքով) և անուղղակի (խաղացողների արտահոսքի պատճառով) ֆինանսական վնասների։ Այս եզրակացությանն են հանգել «Կասպերսկի» ընկերության փորձագետները։
 
Նրանց տվյալներով՝ աշխարհում կա ավելի քան 2,5 միլիարդ գեյմեր, նրանք շատ են նաև Հայաստանում։ Միայն ԱՄՆ-ում 2018-ին խաղերից ստացված եկամուտները կազմել են 43 մլրդ դոլար։ Մալուխային հեռուստատեսությամբ կիբեռսպորտային միջոցառումների հեռարձակումներն ամեն տարի ունենում են մոտ 400 մլն հանդիսատես։ Զուգահեռաբար բարգավաճում է նաև խաղային չիթերի (անգլ. cheat – խարդախություն անել) շուկան, առաջին հերթին, այն խաղացողների շնորհիվ, որոնք պատրաստ են վճարել ուտիլիտների, հաքերի, թրեյներների և մոդերի համար, որպեսզի կամայականորեն փոխեն խաղի բարդությունը։ Չիթերի շուկայի ծավալը նկարագրում է, օրինակ, MDY Industries-ի փորձը, որը մշակել է WoWGlider
բոտը World of Warcraft խաղի համար. խաղի լսարանը դրա ժողովրդականության գագաթնակետին կազմել է 12 մլն խաղացող ամբողջ աշխարհում։ Ընդհանուր առմամբ, վաճառվել է բոտի 100 000 օրինակ՝ յուրաքանչյուրը 25 դոլարով։
 
Փորձագետները զգուշացնում են, որ չիթերի մեջ գնալով ավելի հաճախ են հանդիպում նմուշներ, որոնց վարքը նման է վնասաբեր ծրագրերի վարքին, և դրանք հայտնաբերումից թաքնվում են այնպիսի մեթոդների օգնությամբ, որոնք բնորոշ են APT-սպառնալիքներին (APT – advanced persistent threat՝ զարգացած կայուն սպառնալիք)։
 
Երկար տարիների ընթացքում խաղային օգտահաշիվները և չիթերը կարելի էր գնել նույնիսկ այնպիսի աճուրդային հարթակներից, ինչպիսին eBay-ն է։ Այժմ հայտնվել են մասնագիտացված վեբ-կայքեր, որոնց միջոցով կարելի է արագ բարձրացնել մակարդակը խաղում կամ ստանալ արժեքավոր գործիք։
 
Որոշ ընկերություններ, օրինակ, Valve Corporation-ը հաջողությամբ դիմակայում են չիթերությանը։ 2019-ի հունվարին այդ ընկերությունը, որն ստեղծել է Steam խաղային հարթակը և տարածված շատ խաղեր, ինչպիսիք են Counter Strike-ը, Dota 2-ը, չիթերության համար արգելափակել է ավելի քան 1 միլիոն օգտահաշիվ։ Մինչ այժմ այդ արգելափակումների ալիքը համարվում է ամենամասշտաբայինը Steam-ի ամբողջ պատմության ընթացքում։ Այդ ծառայությունն օգտագործում է Valve Anti-Cheat համակարգը, որը հայտնաբերում է չիթերը օգտատիրոջ համակարգչում և արգելափակում դրանք։ Steam-ում արգելափակված օգտահաշվի փոխարեն նորը բացելը դժվար չէ, սակայն հարթակի ֆունկցիոնալությունը կսահմանափակվի, քանի դեռ օգտատերն իր մասին որոշակի տեղեկատվություն (հեռախոսի կամ քարտի համարը) չի տրամադրի։ Ընդ որում, տվյալները պարտադիր ստուգվում են։
 
Խաղերի դիզայներները հիմնվում են ժամանակով ստուգված մեթոդների վրա՝ ձգտելով գրավել թիրախային լսարանը։ Նրանք հսկայական ջանքեր են գործադրում մակարդակների, կերպարների ու պարգևների համակարգի մշակման համար, որպեսզի լինի խաղ նորից ու նորից վերադառնալու ցանկություն։ Չիթերները խախտում են այդ հավասարակշռությունը։ Որպես հետևանք՝ օգտատերերը հեռանում են սիրած խաղերից։  
 
Փորձագետները նշում են, որ հակավիրուսային արդյունաբերությունն արդեն ունի վնասաբեր ծրագրային ապահովման կողմից օգտագործվող քողարկված կոդի, փաթեթավորված գործարկվող ֆայլերի (նիշք) և այլ հնարքների դեմ պայքարի փորձ և առաջարկում այն կիրառել խաղային էկոհամակարգում։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 286 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար