Քանի գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք. Նաիրա Զոհրաբյանն ու Ալեն Սիմոնյանը վիճեցին


Քանի գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք. Նաիրա Զոհրաբյանն ու Ալեն Սիմոնյանը վիճեցին

  • 04-12-2019 14:13:09   | Հայաստան  |  Քաղաքական

«Որ վարչապետին չընտրեիք, ի՞նչ պիտի անեիք»,- ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո հարցադրում արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հիշեցրել էր, որ եթե ԲՀԿ-ն չլիներ, ժամանակին ԱԺ-ում իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի, և հայտնի չէ, թե հիմա որտեղ կլինեին «Իմ քայլը» խմբակցության պատգավորները:
 
«Քանի գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք, դուրս կգայիք քաղաքացիների դեմ»,- իր տեղից գոռաց Ալեն Սիմոնյանը:
 
«Ո՞նց թե քանի գլխանի էիք, չուզենայինք չէինք ընտրի»,- տեղից արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:
 
Նա տեղից վեճի մեջ մտավ Ալեն Սիմոնյանի հետ, կողմերին հանգստացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական