ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուների հետ քննարկվել է փոխգործակցության ընթացքը
04-12-2019 14:17:05 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը նախարարությունում հանդիպում են ունեցել Համաշխարհային Բանկի (ՀԲ) «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուներ Յերալի Բեկսուլթանի և Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև ծրագրի համակարգող Գեորգի Խաչատրյանի
հետ։
Վարոս Սիմոնյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացումները, նախարարությունում ընթացող գործընթացները և ներկայիս գերակայությունները:
Կողմերը քննարկել են ՀԲ «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրում ներառված «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից նախատեսվող՝ «Արտահանողների զարգացման» դրամաշնորհային ենթածրագիրը, որի առնչությամբ փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրել է աշխատանքի ընթացքը, հետագա անելիքները և նախարարության առաջարկությունները։
Փոխնախարար Վարոս Սիմոնյանն առաջարկներ է ներկայացրել՝ կապված «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի «Որակի ենթակառուցածքների արդիականացման» ենթածրագրի իրագործման հետ։ Երկուստեք կարևորվել է միջոցառումների ժամանակին իրականացումը և արդյունավետության բարձրացումը։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում