ՄԱԿ-ը 2020 թ.հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի


ՄԱԿ-ը 2020 թ.հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

  • 04-12-2019 15:45:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
2020թ. Ընթացքում Հայաստանում նախատեսվում է իրականացնել իրազեկման միջոցառումերի լայնածավալ ծրագիր, որը կներկայացնի 
ՀՀ ԿԵ սննդամերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ 06.12.2019թ. ժամը 11-ին ՍԱՏՄ դահլիճում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:
 
ԶԼՄ գործընկերներին հրավիրում ենք լուսաբանելու:
 
Բույսերի առողջության պահպանման միջազգային տարին կբարձրացնի բույսերի առողջության կարևորության մասին իրազեկությունը և դրա ազդեցությունը գլոբալ նշանակության խնդիրների լուծման համար: 
 
Նման միջոցառումները կհանգեցնեն ոլորտի քաղաքականության հարթակի ստեղծմանը և կնպաստեն համաշխարհային բուսական ռեսուրսների պաշտպանման և պահպանման գործունեության խթանումն ու իրականացմանը, ինչպես նաև գլոբալ մասշտաբով, ներառյալ սովը, աղքատությունը և շրջակա միջավայրին սպառնացող խնդիրները լուծելու համար բույսերի առողջության կարևորության մասին իրազեկության բարձրացմանը:
 
Պարենային անվտանգության և էկոհամակարգերի գործունեության համար առողջ բույսերի նշանակության մասին հանրային իրազեկության բարձրացումը հրատապ անհրաժեշտություն է:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն