Ուսումնավարժանք՝ Ազատի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության թեմայով

04-12-2019 17:20:31   | Հայաստան  |  Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցում էին ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության, Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունների ծառայողները:
 


Ուսումնավարժանքի ընթացքում գործողության մեջ դրվեց Արարատի մարզի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլան»-ը, ինչպես նաև տեսականորեն խաղարկվեցին ընդհանուր և հատուկ հետախուզման իրականացումը, հետախուզության տվյալների հիման վրա Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության կողմից իրավիճակի գնահատումը, աշխատանքների բնույթի, ծավալի, մասնակի տարհանման ուղու, վայրի և բնակչության թվաքանակի որոշումը, ջրածածկումների կանխարգելման և հետևանքների նվազեցմանն ուղղված
միջոցառումների և փրկարարական աշխատանքների իրականացմանը խոչընդոտող գործոնների, ուժերի և միջոցների վիճակի, լրացուցիչ ուժերի ներգրավման անհրաժեշտության վերաբերյալ որոշման ընդունումը:
 
Խաղարկվեց նաև ՌԴ սահմանապահ վարչության կողմից վերահսկվող տարածքների ընդհանուր և հատուկ հետախուզման իրականացումը և դրանց հիման վրա կատարվեց իրավիճակի գնահատում:
 
Ուսումնավարժության նպատակն էր փորձարկել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և փլուզման դեպքում Արարատի մարզի բնակչության պաշտպանության պլանը», ինչպես նաև «ԱԻՆ փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների պլան»-ի իրատեսությունը:
 
Շտաբային ուսումնավարժանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները հաշվի առնելով որոշվեց մինչև դեկտեմբերի 25-ը լրամշակել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության ու ՌԴ սահմանապահ վարչության միջև փոխհամագործակցության պլանը»:
 
Ուսումնավարժանքի արդյունքները ընդհանուր առմամբ գնահատվեցին բավարար:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 769 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար