«Երիտասարդական օպերային ծրագրի» շրջանակում Արտաշատի երաժշտական դպրոցում կանցկացվեն վարպետության դասեր

04-12-2019 17:50:46   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համատեղ «Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամն Արարատի մարզում կներկայացնի «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը», որի նպատակն է ամուր հիմքեր ստեղծել օպերային կատարողական արվեստի լավագույն ավանդույթների պահպանման, զարգացման, տարածման և հանրահռչակման համար:
 
Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին՝ ժամը  13։00-ին, Արտաշատի երաժշտական դպրոցում ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի և ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի կողմից կանցկացվեն
վարպետության դասեր, որին կմասնակցեն Արարատի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները:
 
Վարպետության դասերը նպատակ ունեն մարզերում ապահովել և կայունացնել կրթության և մշակույթի անխզելի կապը, ակադեմիական երաժշտության առանձնահատկություններն ու կատարողական յուրահատկությունները  փոխանցելու միջոցով` փոխկապակցել այդ բաղադրիչները: Մարզերի լավագույն կատարողներին հաղորդակից դարձնել ժամանակակից վոկալ-կատարողական արվեստի հմտություններին, նպաստել փորձի փոխանակմանը և մարզերում ստեղծել միջմշակութային փախանակումների նոր հարթակ:
Վարպետության դասերը կնպաստեն Արարատի մարզի երաժշտական դպրոցների ծրագրերը բազմազան դարձնելուն՝ փոխանցելով ակադեմիական և ծրագրային նոր վոկալ ստեղծագործություններ, ակտիվացնելու մարզային մշակութային կյանքը՝ ստեղծելով դասական օպերային արվեստը արժևորող և կենսընթացի մաս դարձնող հասարակություն։ Վարպետության դասերի ընթացքում բացահայտված նոր տաղանդները կընդգրկվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» կազմում և հնարավորություն կունենան օպերային դերերգեր ստանալ հայ օպերային թատրոնում, ինչպես նաև
ելույթ ունենալ Հայաստանի և աշխարհի լավագույն բեմերում:
 
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ դեկտեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, Արտաշատի երաժշտական դպրոցում տեղի կունենա դասական երաժշտության համերգ: Կհնչեն արիաներ և ռոմանսներ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 875 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար