Լոռեցյանը, նրա հետ բերման ենթարկված վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալված են


Լոռեցյանը, նրա հետ բերման ենթարկված վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալված են

  • 05-12-2019 16:00:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ձերբակալված են: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հավելեցին, որ նրանք ունեն կասկածյալի կարգավիճակ:
 
Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ՝ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
 
Ակումբի սեփականատերը, ինչպես մեզ հետագայում հայտնի էր դարձել, ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանն է, որի անունը կապվում է «Կելմե» եւ «Ջիվովա» սպորտային ապրանքանիշների հետ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play