Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու
06-12-2019 14:30:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր մեկնարկած բողոքի քննության ժամանակ մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն
ներկայացրին նախագահող դատավորին՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ:
Միջնորդության դեմ առարկեց պաշտպանական կողմը՝ այն որակելով անհիմն:
Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում