Կարևոր քայլ հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ

«Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումները շարունակվում են

10-12-2019 13:07:13   | Հայաստան  |  Հասարակություն


 
Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ՝ մանկապարտեզներում, դպրոցներում, պետական կառավարման համակարգի մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում անցկացվեցին 991 միջոցառումներ, սեմինարներ և վարժանքներ, իսկ հանրապետության 38 համայնքներում` հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն:
 
Բոլոր միջոցառումները իրականացվել են ԱԻՆ Փրկարար ծառայության մասնակցությամբ և աջակցությամբ, ինչը կարևոր քայլ է հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ:
 
Դեկտեմբերի 7-ին՝ «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրվա» կապակցությամբ Գյումրիում
տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա էր նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախարար Ցոլակյանը ներկա է եղել նաև փրկարարական գույքի ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարանի դիմաց:
 
Մասնագետների խոսքով, եթե ցուցադրված տեխնիկական միջոցները առկա լինեին 31 տարի առաջ, ապա հնարավոր կլիներ հաշված րոպեների ընթացքում տեղաշարժել, կտրել բետոնե փլատակներ՝ փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր:
 
Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույքի, սարքավորումների ցուցադրություն տեղի ունեցավ նաև Երևանի հանրապետության հրապարակում:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը Ք. Երևանի Ա.Հովհաննիսյանի անվ. թիվ 194 հիմնական դպրոցում ներկայացրեց «Աղետիկը» բեմադրությունը, որը աղետների ռիսկերը ճանաչելու և աղետին ճիշտ արձագանքելու անհրաժեշտության մասին էր:
 
Ներկայացման ավարտից հետո կատարված հարց ու պատասխանը փաստեց, որ երեխաները յուրացրել են աղետներից պաշտպանվելու հիմնական վարքականոնները:
 
«Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ» թեմայով սեմինար անցկացվեց նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
«Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումները շարունակվում են: 
 
էր:   Ներկայացման
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 512 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար