Վայոց ձորի բնությունից ոգեշնչված Ագարակաձոր գյուղի վարպետը
10-12-2019 14:46:55 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Յուրաքանչյուր համայնքի կայուն զարգացման գրավականն առաջնահերթ գյուղում բնակվող մարդիկ են, որոնք պահպանում են իրենց համայնքի բնությունն ու արժեքները և զարգացման շարժիչ ուժն են ոչ միայն իրենց համայնքի, այլև երկրի համար։
Հրաչ Մանուկյանը տաղանդաշատ վարպետ է Ագարակաձորից, զբաղվում է կավագործությամբ, փայտագործությամբ և երկաթագործությամբ, ունի իր փոքր աշխատարանը տեղակայված գյուղի բարձրադիր վայրում:
Հրաչի անսպառ ներշնչանքի աղբյուրը հայրենի գյուղի տեսարաններն են, տարածքի կենդանական ու բուսական աշխարհը, որը մշտապես Հրաչի հոգածության ներքո է:
Ծրագրի շրջանակներում աշխատելով մենթորների հետ Հրաչը կարողացել է ստեղծել Վայոց ձորի մշակույթին տիպիկ, մարզի գեղեցկությունն ու բնությունը խորհրդանշող նոր ապրանքատեսակներ, որոնք ակտիվորեն վաճառվում են մարզի ցուցասրահներում, ինչպես նաև անհատական պատվերներ է ընդունում ՀՀ տարբեր մարզերից, վարպետաց դասեր ուսուցանում գյուղ այցելող զբոսաշրջիկներին:
Հրաչի երազանքը գյուղում արվեստանոց ստեղծելն է, ուր կրթություն կստանան և կստեղծագործեն մարզի բոլոր տարիքի երեխաները:
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ։