Եվրոպառլամենտի պատգամավորների այցը Բաքու համընկնելու է ընդդիմության ցույցի օրվա հետ


Եվրոպառլամենտի պատգամավորների այցը Բաքու համընկնելու է ընդդիմության ցույցի օրվա հետ

  • 18-06-2011 18:08:35   | Ադրբեջան  |  Միջազգային
Հունիսի 19-ին Եվրոպառլամենտի պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը ժամանելու է Բաքու: Ինչպես հաղորդում է «Ազադլըգ»-ը, այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան: Ըստ նրա, Եվրոպառլամենտի պատվիրակության այցի շրջանակներում կանցկացվի Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ խորհրդարանական համագործակցության կոմիտեի հերթական նիստը: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, «Ազադլըգ»-ը հաղորդում է նաեւ, որ Եվրոպառլամենտի պատվիրակության անդամները հանդիպելու են նաեւ ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ուշագրավ է, որ պատվիրակության ժամանման օրը համընկնում է ընդդիմության ծրագրած հերթական բողոքի ցույցի անցկացման օրվա հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կազմակերպված ընդդիմության բողոքի ակցիան առաջացրել էր ադրբեջանական իշխանությունների խիստ դժգոհությունն ու վրդովմունքը, որի արդյունքում ձերբակալվել էին մեծ թվով ընդդիմադիրներ եւ ցույցի մասնակիցներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play