Wizz Air-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ կիրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ

14-12-2019 10:15:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ուղիղ թռիչքներ կիրականացնի  Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Տոմսի արժեքը լինելու է ցածր: Այս մասին գրում է RUSARMINFO- ն:
 


Թռիչքները կիրականացվեն 2020 թվականի հունվարից:
 
Wizz Air -ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, եվրոպական ամենատարածված փոխադրողներից մեկը: Հիմնական գործունեությունը Կենտրոնական Եվրոպայում ներքին և միջազգային թռիչքների սպասարկումն է:
 
Ըստ աղբյուրի, «Զվարթնոց»
միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ  Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործող նոր լոուքոստերի մասին կպատմի կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրա Ռադոնը:
 
Ավելի վաղ RUSARMINFO- ն հաղորդել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ շարունակում է բանակցություններ վարել հունգարական  բյուջետային  Wizz Air- ի հետ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 666 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար