Արմեն Սարգսյանը Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ ուղերձներ է հղել Տոկաևին և Նազարբաևին


Արմեն Սարգսյանը Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ ուղերձներ է հղել Տոկաևին և Նազարբաևին

  • 16-12-2019 16:07:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
«Համոզված եմ, որ հայ-ղազախական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավարպես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:
 
 
***
 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
 
«Անկախության հռչակումից ի վեր Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել՝ իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային ասպարեզում: Համոզված եմ, որ ընդհանուր պատմության և ամուր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,-մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play