Ղրիմի հայկական եկեղեցու տարածքում կառուցվել են ապօրինի շինություններ

16-12-2019 17:13:14   |   |  Մամլո հաղորդագրություն
Ղրիմի Թեոդոսիա քաղաքում գտնվող 14-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ կաթոլիկ եկեղեցու տարածքում կառուցվել են 2 բնակելի տներ, որոնք տեղական իշխանությունների կողմից ճանաչվել են ապօրինի կառույցներ։
 


Ղրիմի Կառուցապատման պետական վերահսկողության ծառայության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ նորակառույց տները գտնվում են պատմամշակութային հուշարձան հանդիսացող Սբ
Գևորգ եկեղեցու տարածքում  և դրանց շինարարությունն  իրականացվել է առանց թույլտվության։
 
Բացի այդ, ըստ հայտարարության, խախտվել է պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանների պահպանության մասին օրենքը։
 
«Region Monitor»-ի ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Ղրիմի Կառուցապման պետական   վերահսկողության ծառայությունը ծանուցում է ուղարկել Թեոդոսիայի քաղաքապետարան՝ պահանջելով հայց նախապատրասել ապօրինի կառույցների ապամոնտաժման համար։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 500 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար