Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով. պրոցեսը շարունակական է


Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով. պրոցեսը շարունակական է

  • 19-12-2019 14:59:15   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին եւ հարցադրում են անում. հիշում ե՞ս այս ելույթդ:
 
Ոչ միայն հիշում եմ, այլեւ հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով:
 
Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եւ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայդեպս՝ վերջին 20 տարում:
 
Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play