Ռուսաստանը երրորդ տեղն է գրավում աշխարհում հերոինից<br /> կախվածության առումով<br />


Ռուսաստանը երրորդ տեղն է գրավում աշխարհում հերոինից
կախվածության առումով

  • 12-06-2009 17:36:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը հերոինից կախվածության առումով աշխարհում գրավում է երրորդ տեղը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ահաբեկչության եւ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության հարցերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անատոլի Սաֆոնովը: «Պարզ է, որ Ռուսաստանը Իրանից հետո հերոինից կախվածության առումով գտնվում է եռյակում: Դա մեծ եւ սուր խնդիր է մեզ համար»: Անհրաժեշտ է փնտրել նարկոագրեսիան ճնշելու արդյունավետ ուղիներ, ընդ որում միջազգային մակարդակով»,- նշել է Սաֆոնովը: «Անհրաժեշտ է մշակել նարկոսպառնալիքի դեմ պայքարի միջազգային կոնվենցիա»,- ավելացրել է նա: Խոսելով դեղաթույնի Ռուսաստան փոխադրման ուղիների մասին` Սաֆոնովը նշել է Աֆղանստանի իրադրությունը, որտեղ «հերոինի արտադրությունը 2 հազարից հասել է 8 հազար տոննայի, ինչը կազմում է այդ թմրադեղի համաշխարհային արտադրության 96 տոկոսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play