Էրդողանը պատրաստ է զորք ուղարկել Լիբիա


Էրդողանը պատրաստ է զորք ուղարկել Լիբիա

  • 25-12-2019 18:59:24   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբիայում 2000 ռուս վարձկաններ կան «Վագների» մասնավոր ռազմական ընկերությունից: Այս մասին նա ասել է Թունիսի նախագահ Կաիս Սաիդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Անադոլու գործակալությունը:
 
Էրդողանը նշել է, որ ռուս վարձկաններից բացի Լիբիայում նաև սուդանցի 5000 զինվորականներ կան: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ եթե Լիբիայի իշխանությունը խնդրի, թուրքական զորք կուղարկի:
 
Էրդողանն ավելի վաղ ասել է, որ ռուս զինվորականներն աջակցում են Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին: Թուրքիան Հաֆթարի գործողություններն ապօրինի է համարում և պաշտպանում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play