1915-ի մասին Խաչատուր Ավետիսյանի օրատորիան ներկայացվում է<br /> թուրք երաժշտասերներին<br />


1915-ի մասին Խաչատուր Ավետիսյանի օրատորիան ներկայացվում է
թուրք երաժշտասերներին

  • 11-06-2009 19:45:00   | Թուրքիա  |  Մշակույթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Գալան» երաժշտական ընկերությունը թողարկել է Խաչատուր Ավետիսյանի 1915-ի մասին գրած օրատորիայի ձայնասկավառակը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը` վկայակոչելով թուրքական «Թարաֆ» թերթում տպագրված` «Ավետիսյանի ձայնը եւ մահվան քայլեր» խորագրով հոդվածը: «Այս գործը նվիրված էր վախճանը անհայտ, բայց հայտնապես դեպի մահ ընթացող քայլերի ցավերն ու գույները արտահայտելու նպատակին»,- գրում է «Մարմարան»` ավելացնելով, որ Հայաստանի Ազգային ռադիոյի Կամերային երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ օրատիորիան այժմ ներկայացվում է նաեւ թուրք ունկնդիրներին: Խաչատուր Ավետիսյանը ծնվել է Գյումրիում 1926 թվականին, ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան: 25 տարեկանում արժանացել է Մոսկվայի եւ Բեռլինի միջազգային մրցումների ոսկե մեդալի: Ավետիսյանը կարեւորել է հայ ժողովրդական երաժշտությունը եւ աշխատել այդ ուղղությամբ` նվագարաններից նախընտրելով տավիղը եւ քանոնը: 1915-ին նվիրված օրատորիայում էլ առավելապես օգտագործել է այդ գործիքները: Խ. Ավետիսյանը մահացել է 1996 թվականին: «Թարաֆ»-ը իր հրապարակման մեջ գրել է, որ «երբեմն արվեստի գործերն ավելի խոսուն են, քան բազմաթիվ ակադեմիական հրատարակություններ ու երկարաշունչ ճառեր»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play