Իրանն ուկրաինական կործանված ինքնաթիռի սև արկղերը չի հանձնի ԱՄՆ-ին կամ Boeing-ին


Իրանն ուկրաինական կործանված ինքնաթիռի սև արկղերը չի հանձնի ԱՄՆ-ին կամ Boeing-ին

  • 09-01-2020 10:48:06   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանը հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանում կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերը չի հանձնի ինքնաթիռ արտադրող Boeing ընկերությանը կամ ԱՄՆ-ին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
 
Պարբերականը նշում է, որ ըստ ավիացիայի միջազգային կանոնների՝ Իրանն իրավունք ունի հետաքննություն վարելու, սակայն ինքնաթիռ արտադրողները սովորաբար ընդգրկվում են այդ գործընթացում: Փորձագետների խոսքով՝ քիչ երկրներ կարող են վերլուծել սև արկղերի տվյալները:
 
Ըստ Reuters լրատվական գործակալության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևը մասնագետների խումբ կուղարկի Իրան՝ ավիավթարի պատճառները պարզելու համար:
 
Ուկրաինական Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր օդ բարձրանալուց րոպեներ անց: Ավիավթարի հետևանքով զոհվել է 176 մարդ: Ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճի ֆոնին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play