«1000 դրամների հիմնադրամը ռեկետ է անում». Տիրայր Մուրադյան


«1000 դրամների հիմնադրամը ռեկետ է անում». Տիրայր Մուրադյան

  • 13-01-2020 14:13:47   | Հայաստան  |  Հասարակություն

Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1000 դրամների հիմնադրամը ռեկետ է անում
 
Եթե քաղաքացին 1 և ավելի գործատուներից աշխատավարձ է ստանում, ապա բոլոր դեպքերում 1000-ական դրամներ են գանձում։ Դու այդ մասին եթե չես իմանում, ապա տարիներ շարունակ կրկնակի կամ եռակի անգամ ես վճարում։
Եթե ուզում ես, որ այդպես չլինի, մենակ 1 գործատուից ստացածդ վճարումից 1000 դրամ պահեն, ապա ՊԵԿ-ն ու ԿԲ-ն քեզ դնում եմ մի հսկայական բյուրոկրատական բեռի տակ, որ զզվես ու ոչ մի միջոց չձեռնարկես ռեկետի դեմն առնելու։
 
ՀԳ․ Առաջիկայում ավելի մանրամասն, կետ առ կետ կգրեմ։
ՀԳ2․ Էլի բանակի համար, բայց մենք ամիսը 1000 դրամ էինք պայմանավորվել, ոչ թե քանի տեղ աշխատեմ, էդքան հազար դրամ տամ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play