Ոմանք հայկական հարցն օգտագործում են Թուրքիան պառակտելու համար. թուրք պաշտոնյա


Ոմանք հայկական հարցն օգտագործում են Թուրքիան պառակտելու համար. թուրք պաշտոնյա

  • 15-01-2020 13:38:32   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Որոշ շրջանակներ փորձում են օգտագործել «1915 թվականի դեպքերի վերաբերյալ հայկական պնդումները» Թուրքիայում պառակտում առաջացնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի ծառայության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Անկարայում նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Բարձր խորհրդատվական մարմնի հանդիպումից հետո:
 
Ալթունը նշել է, որ «1915 թվականի դեպքերը» հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էր: Նա նշել է, որ պաշտոնյաները գնահատել են հարցի շուրջ ազգային ու միջազգային կարծիքները, որպեսզի դիվանագիտական քայլեր ձեռնարկեն «այս հարցով ապատեղեկատվության տարածումը կանխելու համար»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play