ԱԻՆ-ը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային միջադեպերի արձագանքման և հետևանքների վերացման ոլորտում կարողությունները


ԱԻՆ-ը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային միջադեպերի արձագանքման և հետևանքների վերացման ոլորտում կարողությունները

  • 15-01-2020 18:50:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ԱՄՆ դեսպանության Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) միջադեպերի պատրաստվածության ծրագրի փորձագետների և ծրագրի ղեկավար Ալեքսիս Ռոբինսոնի հանդիպումը ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի և ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման (ԲՊԱՀՎԿ) վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի մասնագետների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:
 
Հանդիպման նպատակն էր ԱՄՆ դեսպանության Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից Հայաստանի Հանրապետությունում ՔԿՃՄ միջադեպերի արձագանքման և հետևանքների վերացման պատրաստվածության ծրագրի իրականացման պլանի քննարկումը:
 
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ողջունեց մասնակիցներին` հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի ՔԿՃՄ միջադեպերի արձագանքման և հետևանքների վերացման բնագավառում կարողությունների հզորացմանը և մաղթեց արդյունավետ համագործակցություն:
 
ԱՄՆ դեսպանության Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության ՔԿՃՄ միջադեպերի պատրաստվածության ծրագրի ղեկավար Ա. Ռոբինսոնը ներկայացրեց ծրագիրը, որով նախատեսում է համապատասխան սարքավորումների տրամադրում, որոնք հնարավորություն են տալիս որոշել և հայտնաբերել քիմիական, ճառագայթային և կենսաբանական վտանգների վայրը և իրականացնել դրանց մոնիթորինգ: Ծրագրի շրջանակներում կտրամադրվեն անձնական պաշտպանիչ միջոցներ, ինչպես նաև` տվյալ բնագավառում անհրաժեշտ այլ սարքավորումներ:
 
Ծրագրի շրջանակներում հայ մասնագետների խումբը կվերապատրաստվի ամերիկյան փորձագիտական թիմի կողմից և ձեռք կբերի նաև այդ սարքավորումները շահագործելու հմտություններ: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետագա փուլերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play