Եթե Մանվել Գրիգորյանը հիվանդանոցից դուրս գրվի ու գնա տուն, դա կհամարենք ֆարս․ ակտիվիստ
16-01-2020 15:46:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ArmLur.am Այսօր ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, ով հայտնի է նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաներ կազմակերպելով, իր մի քանի ընկերների հետ Նաիրի բժշկական կենտրոնի մոտ էր եկել, որտեղ այս պահին գտնվում է Գրիգորյանը։
Ավելի ուշ Ջիվան Աբրահամյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե զրուցել է փոխտնօրենի հետ և համոզվել, որ Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն ծանր է։ Ակտիվիստը նշեց, թե ակցիաներ կսկսեն այն դեպքում, եթե Մանվել Գրիգորյանը դուրս գրվի հիվանդանոցից և տուն գնա: