Զինվորական դատախազությունը կքննարկի ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու դիմումը

16-01-2020 18:59:25   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազությունը ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու հարցով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի դիմումը 2019 թ․-ի դեկտեմբերի 30-ին թվագրված գրությամբ ուղարկել է ՀՀ զինվորական դատախազություն։
 


ՀՔԱՎ փաստաբան Ա․ Զալյանը ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել դեկտեմբերի 13-ին՝ այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը  հաղորդագրություն տարածեց՝ 2008 թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների մասնակից 10 անձի վերաբերյալ դատական ակտերի բողոքարկման մասին։
 
Դատախազությունը հայտարարել
էր, որ այդ գործերով կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում վճռաբեկ բողոքներ է ներկայացրել։
 
Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան Ա․ Զալյանը գործի վերանայման վարույթ հարուցելու պահանջով դեռևս 2019 թվականի փետրվար և մայիս ամիսներին դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը մեկ որոշմամբ անադրադարձել էր ներկայացված երկու վճռաբեկ բողոքներին և կայացրել վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին չհիմնավորված որոշում։
 
Արդարադատության նախարարությունն էլ մերժել էր այդ որոշումն ընդունած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։
 
 
hcav.am
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 567 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար