Ծաղկաձորում մեկնարկել է «Սպորտը հնարավորոթյունների աշխարհում» եռօրյա ծրագիրը


Ծաղկաձորում մեկնարկել է «Սպորտը հնարավորոթյունների աշխարհում» եռօրյա ծրագիրը

  • 18-01-2020 13:10:55   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում  կատարել է  գրառում , որում ասվում է .
 
«Aram Manukyan-ի առաջարկով Ծաղկաձորում մեկնարկել է «Սպորտը հնարավորոթյունների աշխարհում» եռօրյա ծրագիրը, որը նախատեսված է մեր նախկին սաների համար: Գյումրեցի տղաներն ու աղջիկներն այցելել են Ծաղկաձորի մարզաբազա ու ներկա գտնվել բռնցքամարտի և ծանրամարտի հավաքականների մարզմանը, շփվել մեր չեմպիոնների հետ: Օրվա վերջում երեխաների համար կազմակերպվել է մասնագիտական կողմնորոշման և բիզնես մտածելակերպի զարգացմանն ուղղված սեմինար, ինտերակտիվ քննարկում։
 
Երեխաների համար այսպիսի հնարավորություն ենք ստեղծել «Սպորտը բոլորի համար» ՀԿ-ի և «Kidpreneurs school»-ի հետ համատեղ:
 
Հուսով եմ, որ այս ձմեռն անմոռանալի կլինի երեխաների համար թե՛ հանգստի, թե՛ նոր բաներ սովորելու և մոտիվացվելու առումով:
 
Կրթությունը, այդ թվում ոչ ֆորմալ, լավագույն միջոցն է սոցիալական խնդիրները հաղթահարելու և հատկապես կանխելու համար:
 
Հաջորդ շաբաթ երեխաների երկրորդ խումբը կմեկնի Ծաղկաձոր, իսկ այսօր առաջին խմբի մասնակիցների համար դահուկ քշելու օր է»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play