Սուսաննա Սարգսյանին փորձում են զրկել փաստաբանական գործունեության իրավունքից. Բաց նամակ Արմեն Սարգսյանին


Սուսաննա Սարգսյանին փորձում են զրկել փաստաբանական գործունեության իրավունքից. Բաց նամակ Արմեն Սարգսյանին

  • 20-01-2020 23:03:23   | Հայաստան  |  Իրավունք

Բաց նամակ ՀՀ նախագահ ՝ Արմեն Սարգսյանին
 
Մենք ՀՀ քաղաքացիներս լինելով տարբեր տարիքի,մասնագիտության,տարբեր աշխատանքային ունակությունների տեր անձինք,դիմում ենք այս նամակով Ձեզ հարգարժան պարոն Նախագահ վերջերս ԱԱԾ հայտարարության միջոցով փաստված բազմաթիվ հայ մայրերի աղաղակի եւ Փաստաբան Սուսաննա Սարգսյանի դեմ իրականացվող անձնական հաշվեհարդարի մասին:Մասնավորապես գրում ենք 《Հայոց Մայրեր 》հասարակական շարժման ղեկավար և պայքարող մայր ՝ Հայկուհի Խաչատրյանի մասին,որ 2019 թվականի Սեպտեմբերի 24-ին ունեցել է առողջ բալիկ Արմենիա ԲԿ-ում եւ մեկ ակնթարթում իրեն հայտնել են,թե մահացել է իր բալիկը ակնհայտորեն չհիմնավորված եւ չփաստված "խնդիրների արդյունքում",այնուհետեւ չեն տրամադրվել ՀՀ Օրենսդրական կարգով մահացության պատճառները,եզրակացությունը,մահվան քարտը անգամ դիակը,,,դեպքը միակը չէ,բայց մանրամասն կանդրադառնանք այս դեպքին:Մինչ նման խնդրի առնչված կանանց ծաղրում էին մտածելով,թե երեւակայության վառ արդյունք է ապօրինի երեխաներ գողանալ-վաճառելու վարկածը եւ ընթացք չէին տալիս իրենց կասկածներին,որ երեխաները գուցե մահացած չեն,թերագնահատելով կանանց փաստահավաք գործունեությունը:Մեզ անհանգստություն է պատճառում,որ Քրեական գործերը հարուցվել էին երեխայ(ներ)ի մահվան հանգամանքների պարզման վերաբերյալ,հարց չբարձրացնելով,եթե մահ է եղել,որտե՞ղ է մահվան մասնագիտական եզրակացությունը։Եթե մահ է եղել,ինչու ՞ մահվան քարտ չի տրամադրվել։Եթե մահ է եղել,ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ բարոյական նորմատիվներով չի ներկայացվել դիակը ծնողներին։ Ի՞նչ իրավունքով են առանց ծնողների իմացության եւ Բժշկական նորմերը խախտելով առանց որեւէ փաստված խնդրի պտղի դիակիզում իրականացնում։ Դիակիզումը ցուցված է վարակային հիվանդություն ունեցող մեռելածիններին,եթե չկա նման եզրակացություն փաստված բոլոր լաբորատոր փորձաքննություններով,ի՞նչ իրավունքով են ծնողները դա իմանում ենթադրյալ մահից շաբաթներ անց,այն էլ լրատվամիջոցից եւ ոչ թե ՞ Արմենիա ԲԿ-ից։Պարզվեց ըստ ԱԱԾ հայտարարության արձանագրվել են Օտարերկրացիների կողմից որդեգրումների դեպքեր ՀՀ Օրենսդրության կոպիտ խախտմամբ առնվազն 30 նման դեպք: ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են,որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների ՀՀ 2 քաղաքացիներ ՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում են կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին:Մեզ անհանգստացնում է,թե ինչպես ենք մենք հասարակ ՀՀ քաղաքացիներս գործով մեղադրյալ Բժիշկ Ռ.Աբրահամյանի հարցազրույցում ամիսներ առաջ նկատել,որ ինքնահակասական մեկնաբանություն է տրվում Հ.Խաչատրյանի ենթադրյալ մեռելեծնի վայրի վերաբերյալ,մասնավորապես մահից մոտ 6 օր հետո Բժիշկը News.am կայքում տեղադրված տեսանյութում ասում է,թե Հ.Խաչատրյանի մեռելածնի մարմինը ընդհանուր լաբորատորիաում է,իսկ ՀՀ Առողջապահական կարգը Օրենքով հաստատագրած պահանջում է հերձումը եւ դիակիզումը իրականացնել 24 ժամվա մեջ,մենք սա ֆիքսեցինք ամիսներ առաջ,բայց Դատախազությունը Քրեական գործը քննում էր մահացության պատճառները փնտրելով,երբ մահը կարելի է ասել չի արձանագրվել Օրինական կարգով,սա առնվազն մեզ կասկածի Օրինական հիմք է տալիս ձեզ դիմելու եւ նշվածը ընդամենը մեկն էր բազմաթիվ դեպքերից:Նման բազմաթիվ տուժող մայրերի փաստաբան Սուսաննա Սարգսյանը այն խիզախներից էր,ով մինչ ԱԱԾ բացահայտումը առանց վախի,հանրային դատին էր անընդմեջ ներկայացնում այս փաստերը,որ հանցագործների առնվազն խումբ է աշխատել նման խոշոր չափի հանցագործություն իրականացնելու համար:Թե մեր,թե հավանաբար փաստաբան Ս.Սարգսյանի համար անհասկանալի լռություն էր Դատախազության կողմից,եթե կան այսքան փաստեր ինչու՞ երեխաների առեւանգման վերաբերյալ քննություն չի տարվում եւ Քրեական գործը հարուցված է չֆիքսված մահացության պատճառները քննելու ուղղությամբ։ Սա փաստացի հիմք է ստեղծում կասկածի եւ անվստահության ՀՀ Դատախազության հանդեպ,ինչին էլ,երբ փաստաբան Ս.Սարգսյանը,լինելով առաջին հերթին հայ կին, ՀՀ քաղաքացի,հայ փաստաբան,անդրադարձավ տարբեր հարթակներում,թիրախավորվեց ՀՀ Դատախազության կողմից,մասնավորապես, Դատախազության աշխատակից Գոռ Աբրահամյանը դիմում է ներկայացրել ՀՀ Փաստաբանների պալատ,որ Սուսաննա Սարգսյանին զրկեն իր փաստաբանական գործունեության իրավունքից:Մենք անկողմնակալորեն ուզում ենք արձանագրել,որ վեճերի լուծման համար կան Դատարաններ,եթե գտել էին Փաստաբանը իրենց արժանապատվությունը վիրավորել է որեւէ արտահայտությամբ,թող լուծեյին Դատարանի հիմման վրա միայն,բայց ՀՀ Դատախազությունը կարծես մինչ Դատարանի կարծիքին ծանոթանալը շտապում է "ուժ" կիրառել տիկնոջ գործունեության վրա ինչը համարում ենք անթույլատրելի եւ ավելի անթույլատրելի է նման քայլը 100-ից ավելի նմանատիպ Քրեական Գործի պատասխանտվությունը կրող հայ փաստաբան կնոջ հանդեպ:Պարոն հարգարժան նախագահ Արմեն Սարգսյան Դուք լինելով մեծ հումանիստ,համայն հայության երեխաների սերը վայելող ՀՀ 4-րդ նախագահը,խնդրում ենք ձեզ օգնեք վերադարձնենք մեր ազգի բալիկներին եւ նմանատիպ քաջությամբ լեցուն փաստաբաններին մասնավորապես Սուսաննա Սարգսյանին օգնեք,որ ոչ մի քաղաքացի կամ թեկուզ պաշտոնյա, անձնական հաշվեհարդար տեսնելու պատրվակով չխանգարեն բացահայտել հանցագործությունների այս կծիկը:Խնդրում ենք ձեզ իրական հույսով,որ մեր ազգի փաստաբաններին այսուհետ ըստ արժանվույն կհարգեն եւ ոչ թե կարհամարհեն մասնագիտական կարծիքը,հույս ունենք այսուհետ չեն փորձի ճնշել ցանկացած զարմանքի դրսեւորման համար,մենք ՀՀ քաղաքացիներս ովքեր ստորագրում են այս նամակի տակ,մեր ձայնն ենք բարձրացնում առանց որեւէ շահադիտական ցանկության ցանկանալով ՀՀ Օրենքի գերակայություն մեր երկում եւ հարգանք ՀՀ Օրենքի հանդեպ:
 
Հարգանքով . ՀՀ քաղաքացի՝
Դավիթ Խաչատրյան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play