ՀՀ տարածքում ժամը 10:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում ժամը 10:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 21-01-2020 10:08:16   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
 
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում կչորդիչով բեռնատարների համար բաց է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
   Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն