Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը

21-01-2020 12:17:44   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական, դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 39-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս  պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել  36-ամյա տղամարդու:
 
Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող, արյունահոսող վերք, աջակողմյան հեմո-պնեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ:
 
Դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  39-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
 
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է,  որ 39-ամյա տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է 2020թ-ի հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կնոջ եղբոր հետ կենցաղային հարցերի շուրջ  ծագած վիճաբանության ժամանակ: Վերջինս դեպքից օրեր անց ինքնական ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ  36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու  վերաբերյալ, ինչը բավարարվել է, միաժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի  կիրառումը:  
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես-վկաներ,
առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել  է դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 ՀՀքննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 258 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար