Նորակոչիկների երդման արարողություն


Նորակոչիկների երդման արարողություն

  • 22-01-2020 13:42:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 21-ին տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակոչիկների երդման արարողությունը, որին մասնակցել են զինծառայողների ծնողներն ու հարազատները, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու հոգևորականներ։ 
 
Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն