Մհեր Գրիգորյանը՝ գազի թանկացման հավանականության մասին


Մհեր Գրիգորյանը՝ գազի թանկացման հավանականության մասին

  • 22-01-2020 17:28:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց գազ գնի հնարավոր թանկացման և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:
 
Հարցին, սակայն, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշեց, որ բազմաթիվ քննարկումներ եղել են ու դեռ կլինեն: Գազպրոմի կողմից պնդում կա ներդրումային ծրագիր իրականացնելու, որի նպատակն է գազի անվտանգ ու անխափան մատակարարումը և դրա համար անհրաժեշտ է ներդրումներ: «Հաշվարկներն իրականացնում են 10 տարվա կտրվածքով: Իհարկե, կան տարաձայնություններ: Մենք հայտարարել ենք, որ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի: Բոլոր հարցերի պատասխանները կստանանք, երբ նման հայտ կներկայացվի, բնականաբար, մեր առարկությունները, մտահոգությունները, հիմնավորումները կբերենք այդ ժամանակ», – ասել է Գրիգորյանը:
 
Գրիգորյանի խոսքով, եթե պարզվի, որ սահմանին սակագնի ու սպառողի վճարած գնի միջև մարժան ուռճացված է կամ հիմնավորված չէ, բնականաբար չի պատկերացնում մի իրավիճակ, որ սակագինը հաստատվի:
 
Պետք է հաշվի առնենք, որ ունենք ժառանգված համաձայնագիր, որը նախևառաջ վերաբերում է եկամտաբերությանը, կա նաև 5-րդ էներգաբլոկ, հիշեցրել է Մհեր Գրիգորյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը