Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒՀԻ ՎԱՐԴԻՆԷ ՕՀԱՆԵԱՆԸ

23-01-2020 10:28:35   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Այսօր՝ Չորեքշաբթի, 22 Յունուար 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի նոր կառավարութենէն ներս հայ համայնքի ներկայացուցիչ Վարդինէ Օհանեան-Գէորգեան, ընկերակցութեամբ հայ երեսփոխանական պլոքի պետ՝ Յակոբ Բագրատունիին: Վեհափառ Հայրապետը իր շնորհաւորութիւնը եւ օրհնութիւնը փոխանցեց նոր նախարարուհիին:
 
Լիբանանի նորակազմ կառավարութենէն ներս, ամէնէն երիտասարդ նախարարն է Վարդինէ Օհանեան-Գէորգեանը: Ան ծնած է 1984-ին, յաճախած է Ազգային Եղիշէ Մանուկեան քոլէճ եւ ապա Ազգային Լ. եւ Ս. Յակոբեան քոլէճ: Աւարտած է Լիբանանեան համալսարանի ընկերային գիտութիւններու բաժանմունքը: Նաեւ ունի «Ծրագիրներու կառավարման» վկայական՝ Հայկազեան համալսարանէն:
 
Ան, 2017-էն մինչեւ այսօր տնօրէն է «Զուարթնոց» յատուկ դաստիարակութեան կեդրոնի: 2013-էն 2017 եղած է նոյն կեդրոնի ընկերային ծառայողը: 2007-էն 2008 իբրեւ ընկերային ծառայող աշխատած է Լիբանանի Հայոց թեմի ազգային առաջնորդարանին մէջ: 2005-էն 2008 եղած է «Թռչնոց բոյն»-ի ընկերային ծառայողը:
 
նախարարուհիին:   Լիբանանի
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 225 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար