Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ


Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ

  • 23-01-2020 11:40:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 22-ին  հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ, հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
 
ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ։
 
Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել  կիպրական կողմին: Կողմերն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն