Եգիպտոսը Ռուսաստանին կվերադարձնի 52 հազար տոննա ցորեն<br />


Եգիպտոսը Ռուսաստանին կվերադարձնի 52 հազար տոննա ցորեն

  • 08-06-2009 19:45:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսի գլխավոր դատախազը ներմուծող ընկերությանը հանձնարարել է երկրից դուրս բերել Ռուսաստանում գնված ցորենի խմբաքանակը եւ պետությանը փոխհատուցել նրա արժեքը: Խոսքը 52,5 հազար տոննա ցորենի մասին է, որի արժեքը կազմում է 9,6 մլն դոլար: Եգիպտոսի գլխավոր դատախազությունը մայիսի 13-ին կալանք էր դրել Ռուսաստանից ստացված ամբողջ ցորենի վրա: Դրա համար առիթ էին դարձել եգիպտացի որոշ պատգամավորների բողոքները, որոնք պնդում էին, թե ստացվել է անորակ ցորեն: Եգիպտոսի առողջապահության նախարարության ստուգումը հաստատել է, որ ռուսական ցորենը համապատասխանում է բոլոր պահանջներին: Այն ժամանակ եգիպտական իշխանությունները կալանքից ազատել էին Ռուսաստանից ներմուծված 56 հազար տոննա ցորենը: Միեւնույն ժամանակ կալանքի տակ էր մնում եւս 52 հազար տոննա ցորեն:
Նոյյան տապան  -   Միջազգային