ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ


ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

  • 24-01-2020 11:12:48   | Հայաստան  |  Հասարակություն

Հունվարի 23-ին, ժամը 22:33-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Նարեկ Ն., ծնված 1993 թ.), «ՎԱԶ-21099» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Ford» (վարորդ՝ Մարտուն Պ., ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Երևան-Աշտարակ ուղղությունը դարձել է անանցանելի:
 
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Նարեկ Ն.-ն և ՄարտունՊ.-ն տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակըգ նահատել են բավարար:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղափոխել ավտոքարշակի վրա. Երևան-Աշտարակ ուղղությունը դարձել է անցանելի:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play